Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թույլ չեն տալիս Մարությանին՝ մասնակցել ավագանու նիստին

Երևանի ավագանու նիստին եկել էր մասնակցելու նաև նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկ է ներկայացրել, որպեսզի որպես հրավիրյալ անձ մասնակցի նիստին ու ելույթ ունենա։ «Իմ մասնակցությունը նիստին ըստ օրենքի թույլատրելի է, սակայն մերժում է եկել, ապօրինություն է»,- ասել է Հայկ Մարությանը։

«Այս մեր «հեղափոխական» իշխանությունը, ի դեմս նաև Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ ասում էին, որ սա ավտորիտար պետություն է, կոռուպցիա կա, ամեն ինչ վերևից է որոշվում, արգելում են և այլն։ Այսինքն՝ պայքարը գնում էր նրա դեմ, որ չեն թողնում ժողովուրդը մտնի շենք, ընդունելություն լինի և այլն։ Փաստացի այսօր մեր ֆրակցիան հրավիրել է ինձ, որպեսզի ես հինգրոպեանոց ելույթ ունենամ և այս իշխանությունը, խախտելով բոլոր օրենքները, և՛ իրավական, և՛ բարոյական, թույլ չեն տալիս ինձ ելույթ ունենալ։ Սա նախ խոսում է, որ իրենք վախենում են այդ ելույթից, և սա շատ հստակ արձանագրում է, որ այս մարդիկ չէին ուզում հեղափոխություն անել, չէին ուզում ժողովրդի վիճակը լավացնել, իրենք դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք պարզապես ուզում էին ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի փոխարեն լինել», — նշեց Մարությանը՝ շեշտելով, որ այսօր ևս կուռուպցիան բարգավաճում է, իսկ ներկայիս իշխանության անօրինական քայլերը կբացահայտվեն միայն հաջորդ իշխանության օրոք։

Նախկին քաղաքապետի խոսքով՝ այս իշխանությունը պետք է հիշի, թե ինչ կարգախոսերով է եկել, քանի որ իրենք եկել են թալանը մերժելու համար, մինչդեռ ժողովրդին խաբում են։

Please enter a valid URL