Search
Close this search box.

Թալանել են Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան

Քիչ առաջ թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլինեին, վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը: Սա բացահայտ ուղղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում, պայուսակ գողանում:

Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»,- գրել է նա:

Please enter a valid URL