Search
Close this search box.

Արևմուտքը ձգտում է ՀՀ-ն դարձնել գործիք Մոսկվայի դեմ վարած քաղաքականության համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կպաշտպանի Ռուսաստանի «սպառնալիքներից»:

«Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։

Բայց Հիպիի խոստովանությունը նաև ուղղակի հաստատում է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք տարածաշրջանում իր կողմից Մոսկվայի դեմ վարած քաղաքականության համար»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այս իրավիճակը մտածելու առիթ է Երևանի պատասխանատու քաղաքական գործիչների համար:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել էր, որ Լոնդոնն ընդունում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում»:

Please enter a valid URL