Ադրբեջանական AzTV-ն ադրբեջանական բանտերում պատանդի կարգավիճակով պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հետ անոնսների շարք է հրապարակել։
Ըստ հեռուստաընկերության՝ ամբողջական հարցազրույցները եթեր կտրվեն մարտի 28-ին ժամը 21:00-ին՝ Արցախում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպան գործողությունների և էթնիկ զտման (որն Ադրբեջանն անվանում է հատուկ գործողություն) մասին պատմող ֆիլմի ընթացքում։
Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, Արայիկ Հարությունյանին մասնավորապես հարցեր են ուղղել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի գործողությունների մասին (պատերազմի ժամանակ Հարությունյանը հանրայնորեն դրա պատասխանատվությունը վերցրել էր իր վրա), ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին։