Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օսկար»-ում հաղթած «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում Բաքվում էթնիկ հшլшծшնքների ենթարկված հայի մասին դրվագ կա

«Օսկար»-ի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Վերանորոգված վերջին խանութը», որում անդրադարձ կա նաև ուսանողական երաժշտական ​​գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանին, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների։

Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Պրուդֆութը և Քրիս Բոուերսը։ Ռեժիսոր Բեն Պրուդֆութը հարցուպատասխանի ժամանակ կիսվել է. «Մենք համերաշխ էինք հայ համայնքի և հայկական սփյուռքի հետ», — գրում է Armenian Film Society-ն։

Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, ովքեր օգնում էին Լոս Անջելեսում ուսանողական երաժշտական ​​գործիքները լավ վիճակում պահել:

 

Please enter a valid URL