Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Հռոմի պապին՝ սպիտակ դրոշ պարզելու կոչի համար:
«2500 կմ հեռավորության վրա՝ ինչ-որ տեղ, զբաղվել վիրտուալ միջնորդությամբ»,- ТАСС-ը մեջբերում է Զելենսկու հայտարարությունը:
Միևնույն ժամանակ, նա չի հիշատակել Հռոմի պապին՝ չնայած պարզ է, որ խոսքը հենց նրա մասին է. Վատիկանը գտնվում է Կիևից մոտ 2,4 հազար կմ հեռավորության վրա, նշում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ պարտվող կողմը պետք է քաջություն գտնի՝ դա ընդունելու, և բանակցությունների գնա: