«Ժողովուրդ» թերթը գրում է.«Փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակվեց Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քաղաքապետ Սերգեյ Դարբինյանի որդին է: Ինչևէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Դարբինյանից հասկանալ, թե իր որ արժանիքի համար իրեն նշանակեցին ՀՀ Վարչական դատարանի նախագահ, սակայն լսելով հարցը, նա խուսափեց պատասխանելուց՝ մեկնաբանելով, որ շատ զբաղված է:
Ավելի ուշ կրկին վերջինիս նույն հարցով անհանգստացրինք, սակայն դատարանի նախագահը զբաղված էր ու էլի զբաղված: Նկատենք, որ վարչական դատարանում միայն հայտնի պաշտոնատար անձանց երեխաներն են դատավոր աշխատում, և Դարբինյանը նրանցից մեկն է: Մեկ փաստ էլ. նրա կենսագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ Դարբինյանը չի ծառայել հայոց բանակում»,-գրում է թերթը:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: