Search
Close this search box.

Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ. Բեգլարյան

Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց իրավական պաշտպանության հնարավորությունը։ Հիմա նրանց ստիպում են հարցազրույցներ տալ։ Պատանդների օգտագործումը քարոզչության և զանգվածային նվաստացման նպատակով նույնպես հանցագործություն է։

Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի առաջնորդների ձերբակալությունը վկայում է Ցեղասպանության մասին, քանի որ դա վկայում է համայնքը ոչնչացնելու մտադրության մասին»,- գրել է նա:

Please enter a valid URL