Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ինչ է ուզում Ադրբեջանը․Տավուշի մարզի չորս գյուղերի մասին հոդվածները Վիքիպեդիայում խմբագրվել են

Չալարեցի՝ մտա Վիքիպեդիա, որոնեցի այն չորս գյուղերը, որպեսզի դուք պատկերացում կազմեք, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Եւ, ով զարմանք, այդ գյուղերի մասին հոդվածները խմբագրվել էին մի քանի օր առաջ եւ այս գրությունն ունեին. ,,Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 1 Մարտի 2024-ի ժամը 16:20-ին,,: Բնականաբար՝ նախկին տեքստերը չկային, իսկ Վիքիպեդիայի հայկական տարածքի նոր տեքստերը ոնց որ ադրբեջանցիք գրած լինեին, անգամ անունների ադրբեջաներեն տարբերակ կար նշված: Այ քեզ բան: Եւ ուրեմն՝ բոլոր այն գյուղերի մասին գրառումները, որոնք ուզում է Ադրբեջանը, Վիքիպեդիայի հայկական տարածքում արդեն պիտի որ մեկ հրահանգով փոխված լինեն: Որոնեք Վարդենիսի այն գյուղերը նաեւ, որոնց վերադարձնելու մասին բամբասանքներ եւ վախեր կան: Հետեւությունները թողնում եմ ձեզ…

Բոլոր դեպքերում՝ այդ չորս գյուղերը, որոնք քարտեզի վրա կենդանու գլուխ հիշեցնող ադրբեջանական հատվածի մռութի ներքեւի մասում են՝ դեպի Հայաստանի ներս անկլավներն ու հարակից տարածքները, նկարագրեմ.

ԲԱՂԱՆԻՍ ԱՅՐՈՒՄ. տարածքն արևմուտքում անմիջականորեն սահմանակից է Հայաստանի Հանրապետության Իջևան, Նոյեմբերյան քաղաքներին և հարակից գյուղերին կապող Մ 16 ավտոմոբիլային ճանապարհին, հյուսիս-արևմուտքում՝ Բաղանիս, հյուսիսում՝ Ոսկեվան, հարավում՝ Ոսկեպար գյուղերին, իսկ արևմուտքում՝ հայ-ադրբեջանական շփման գծին և Ադրբեջանի Հանրապետության Ղուշչու Այրում գյուղին։ Հիմա պատկերացրի՞ք, թե որքան բնակավայր վտանգի տակ կդրվի՝ այն հանձնելով:

ՎԵՐԻՆ ՈՍԿԵՊԱՐ.մինչև 19-րդ դարը բնակեցված է եղել հայերով, իսկ դրանից հետո, մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ թուրքերով, այնտեղից միշտ սադրանքներ էին իրականացվում Ոսկեպարի ուղղությամբ։ Հարուստ է վաղ միջնադարյան և միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձաններով։

Վերին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ։ Այն հանձնելն ուղիղ սպառնալիք է Ոսկեպար գյուղին:

ՓԱՅՏԱՍԱՐ /Խեյրիմլի/, սա մեծ մասամբ ադրբեջանցիներով բնակեցված անկլավ էր դարձել ադրբեջանական Ղազախին հարակից հայկական տարածքում, որտեղից ադրբեջանցիք կրակի տակ էին պահում հայկական բնակավայրերը:
ՂԸԶԸԼ ՀԱՋԻԼԻ կամ ԿԸԶԸԼ ՀԱՋԻԼԻ. նախկին բնակավայր Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջև։Սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արևմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այսինքն՝ այնտեղից կրկին սպառնալու են Բերքաբերին, ինչպես անցած դարի իննսունականներին:

Մարիետա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL