Հանրապետության տարածքում`մարտի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +2+6,
Լոռիում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+9,
Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+11,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+12,
Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8։