Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Անթալիայից 110 կմ հարավարևմուտք և Դեմրե քաղաքից 20 կմ հարավարևելք: