Search
Close this search box.

Նա այլևս չի կարող իր մեջ զսպել այն, ինչ հասկանում են բոլորը․ Զախարովա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս տված հարցազրույցում իրականում չի շփոթել Ուկրաինան Աֆղանստանի հետ, նա պարզապես գիտակցել է, որ ԱՄՆ-ն խայտառակվել է, երբ օգնության է հասել ուկրաինական իշխանություններին։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։

«Գրում են, որ «Բայդենը շփոթել է Ուկրաինան Աֆղանստանի հետ»։ Նա չի շփոթել. նա այլևս չի կարող իր մեջ զսպել այն, ինչ հասկանում են բոլորը. Նահանգներն արյունահեղորեն խայտառակվել են ուկրաինական նախագծի հետ կապված», — հայտարարել Է Զախարովան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը MSNBC-ին տված հարցազրույցում հիշել էր, թե ինչպես է ԱՄՆ-ն որսացել Ուսամա բեն Լադենին և ներխուժել Իրաք և Աֆղանստան: Սակայն սկզբում այդ երկու երկրների փոխարեն Բայդենն անվանել Է Ուկրաինան, որից հետո շտապ շտկվել է։

Please enter a valid URL