Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շվեյցարական RSI-ին տված հարցազրույցում Ռուսաստանին և Ուկրաինային բանակցելու կոչ է արել: Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ կարծիքներ կան, որ Ուկրաինան պետք է հանձնվի, քանի որ չի կարողանում հետ մղել ռուսական զորքերին, մի մասն էլ նշում է, որ այդկերպ կօրինականացնի ագրեսորի գործողությունները, Հռոմի պապը պատասխանել է․ «Ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին ու մտածում ժողովրդի մասին։ «Բանակցել» բառը համարձակ բառ է: Երբ տեսնում եք, որ պարտություն եք կրում, որ գործերը լավ չեն ընթանում, պետք է համարձակություն ունենաք բանակցելու․․․ Ժամանակին բանակցե՛ք, միջնորդ երկիր փնտրե՛ք։ Շատ երկրներ կան, ովքեր պատրաստ են միջնորդի դեր ստանձնել։ Օրինակ, Թուրքիան։ Մի ամաչեք բանակցել, քանի դեռ ամեն ինչ ավելի չի վատթարացել»։