Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը ստուգում է անցկացնում տեղական Baltic Air ավիաընկերության նկատմամբ, որի երկու օդաչուները թռիչքի ժամանակ քնել են: Այս մասին հայտնում է Metro-ն։ տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Ջակարտա թռիչքի ժամանակ, ինքնաթիռում եղել է 153 ուղևոր և անձնակազմի անդամներ: Թռիչքից և բարձրանալուց մի քանի րոպե անց օդաչուներից մեկը գործընկերոջը հարցրել է, թե կարող է հանգստանալ, թույլտվություն ստանալուց հետո օդաչուն արագ քնել է, իսկ ևս մի քանի րոպե անց օդանավի հրամանատարը նույնպես ընկել է քնի մեջ։
Օդաչուները դիսպետչերների հետ ռադիոկապի դուրս չեն եկել կես ժամ, օդանավը շեղվել է ընթացքից։ Օդաչուներից մեկն արթնացել է եւ կարողացել է կարգավորել թռիչքի հետագիծը։
Երկու օդաչուներն էլ հեռացվել են թռիչքներից, ավիամիջանցքի պատճառների հետաքննությամբ զբաղվում է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը: