Search
Close this search box.

Թուրքիան Չեխիային մեղադրել է միջազգային ահաբեկչությանը նպաստելու համար

Թուրքական մի քանի քաղաքական գործիչներ մեղադրել են Չեխիային՝ միջազգային ահաբեկչությանը նպաստելու համար: Պատճառը եղել է այն, որ Չեխիան ազատ է արձակել Թուրքիայի պահանջով ձերբակալած քուրդ գործիչ Սալիհ Մուսլիմին: Մինչդեռ Թուրքիան պահանջում էր նրան իրեն արտահանձնել: Այսօր՝ փետրվարի 27-ին, Չեխիայի ԱԳՆ-ն կտրականապես մերժել է թուրքական կողմի մեղադրանքները:

Նշենք, որ Պրահայի քաղաքային դատարանն այսօր կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել ազատ արձակել փետրվարի 25-ին «Ինտերպոլի» թուրքական գրասենյակի պաշտոնական հայցի հիման վրա ձերբակալված Մուսլիմին: Վերջինը Սիրիայի քրդական համայնքի անվանի գործիչ է, քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդ:

Նշենք նաև, որ Պրահայում երեկ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Սալիհ Մուսլիմին ազատ արձակելու պահանջով:

Please enter a valid URL