Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։
«Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտում քանդել են Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես (Իվան) Բաղրամյանի հուշարձանը»,- գրել է KarabakhRecords տելեգրամյան ալիքը՝ հրապարակելով լուսանկարներ։