Երեկվանից համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի նկարահանումների ավարտից հետո Մհերն ու Սևակ Խանաղյանը վիճել են, ավելին` քաշքշուկ է սկսվել, որին ստիպված են եղել միջամտել նաև Մհերի պրոդյուսերն ու Հանրայինի անվտանգության աշխատակիցները։
Մհերի պրոդյուսերը` Գեորգի Հարությունյանը, նշել էր, որ մրցույթի արդյունքները կեղծված են: Այն, որ Սեւակի հաղթանակից հետո, վերջինիս պոդյուսերը պայուսակից շամպայն էր հանել հաղթանակը տոնելու համար, Գեորգի Հարությունյանին կասկածի տեղիք էր տվել, որ ամեն բան նախապես որոշված է եղել:
Մինչդեռ երգիչ Մհերն Instagram-ի իր էջում հրապարակել է տվյալ հոդվածի լուսանկարն ու դրան կից գրել. «Կեղծ լուրեր» (Fake news):
Այնուհետ Aysor.am-ի հետ զրույցում Սևակի թիմակիցները նշեցին, որ նրանք չեն մեկնաբանում կեղծ տեղեկությունները, իսկ Մհերի պրոդյուսերը նույնպես հերքեց լուրը:
Boomnews.am-ը վերահաստատում է իր տեղեկությունները, որ Մհերը և Սևակը վիճեն են, ավելին ըստ կայքի տեղեկությունների՝ նրանք նաև խոսել են միմիանց երգերի պլագիատի մասին, քաշքշոցից հետո լեզվակռիվը շարունակվել է այս անգամ Մհերի և Սևակի թիմակիցների միջև, որոնց հանդարտացրել են մրցույթի մասնակիցները: Իսկ Մհերի կողմից հրապարակած այս լուսանկարը երևի թե ի սկզբանե ապահովագրում էր, որպեսզի թեմայի արտահոսքից հետո նշեն, որ իրենց լավ էլ ընկերներ են: