Սիրելի՛ կանայք, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Խորհրդանշական է, որ գարունը սկսվում է հենց այս տոնով՝ ի պատիվ ձեզ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը․
Մոր, կնոջ, դստեր կերպարը մեր ժողովրդի համար բոլոր ժամանակներում եղել է նույնքան սուրբ, որքան Հայրենիքը, Ընտանիքը, քանի որ մեզանից յուրաքանչյուրի համար հավերժ և ամենացանկալի արժեքները կապված են ձեզ հետ:
Թող այս հիանալի տոնի գարնանային թարմությունը ջերմացնի ձեր հոգին և սիրտը, պաշտպանի ձեզ , պարգևի ընտանիքի, հարազատների և ընկերների հետ շփվելու ուրախություն։
Ես անկեղծորեն մաղթում եմ ձեզ արևոտ տրամադրություն, ժպիտներ և ներդաշնակություն:
Երջանիկ եղե՛ք։