Search
Close this search box.

Եթե քաղաքացին ամսական աշխատում է 20 օր՝ 4000 դրամի դիմաց պետք է տրանսպորտին վճարի 8800 դրամ. քաղաքացիներն ահազանգում են

Ինչպես տեղեկացրելլ էինք՝ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե հասարակական տրանսպորտի սակագնային ինչ փաթեթներ է առաջարկվելու միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով։

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Լրամշակված նախագիծը նույնպես առաջացրել է մարդկանց զայրույթը: Քաղաքացիներն արձանագրում են.

-Այսինքն միջինում ամեն քաղաքացի աշխատում է 20 օր ամսական, այսինքն աշխատանքի է գնում և տուն գալիս 2*20*100= 4000 դրամով, հիմա պետք է վճարի 8800 դրա՞մ:

-Հարգելի քաղաքապետարանի պետեր, մեր ժողովուրդը մաթեմատիկայից լավ է և շատ լավ կարողանում է հաշվել` ամսվա ընթացքում 22 աշխատանքային օր×2 =4400×3 (3ամիս է ձեր ասած 90 օրը)=13200։ Դուք որ լինեք հասարակ քաղաքացու փոխարեն կհամաձայնե՞ք:

-Եթե մարդ շաբաթը 6 օր է աշխատում, այսինքն ամիսը 26 օր վճարում է 5200դրամ, ինչի համար հիմա պետք է վճարի 8800 դրա՞մ։ Զզվացրեցիք։ Մինիմալ աշխատավարձն էլ գոնե սահմանեք 200000 դրամ։

-Երևանի քաղաքապետարանը թող մտածի ավտոբուսները շատացնելու մասին, որ մարդիկ ստիպված չլինեն 30֊40 րոպե կանքառներում սպասել և հետո երթևեկեն իրար վրա ընկած՝ սեխմված, երբեմն վարորդը նույնիսկ դուռը չի կարողանում փակել՝ այնքան լիքն են լինում։ Նման երթևեկելուն նույնիսկ 100 դրամն է շատ։

Please enter a valid URL