Երեւանի քաղաքապետարանում շարունակվում է տրանսպորտի թանկացման չարաբաստիկ օրինագծի քննարկումը, որը բացարձակ անհիմն էր: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղի եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Պնդումները, որ քաղաքապետարանը 7 մլրդ դրամ սուբսիդավորում է, հերքվեց բյուջեի կատարողականի ծխսային հատվածի քննարկման ժամանակ: Պարզվեց 4 մլրդ 34 մլն դրամ է ընդամենը քաղաքային բյուջեից սուբսիդավորվում:
Այդպես էլ հրաժարվեցին ներկայացնել, թե օրական որքան գումար է հավաքագրում «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն:Իրենց թանկացումը 200 դրամ եւ ավելի է, ստացվում է, որ 21 մլրդ դրամ լրացուցիչ մուտք են ապահովում:
Ծիծաղելի էր, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նիստի ժամանակ պնդեց, որ օրական 550 հազար ուղեւորափոխադրում է լինում, այնինչ 2014-ին WIG-ի հետազոտություններով 630 հազար ուղեւորափորադրում էր լինում օրական եւ կեսից ավելին են կարողանում հավաքագրել: Նրանք պնդում են, որ տարվա կտրվածքով 10 մլր դրամի ստվեր կա»,-ասաց նա:
Ավագանու ընդդիմադիր գործիչը կոչ արեց հասարակությանը ոտքի կանգնել եւ հանրային ճնում գործադրել, որի արդյունքում քաղաքային իշխանությունները տեղի կտան. «Պետք է հանրային ճնշում լինի: Նրանց պնդումը, որ չենք կարողանում, ծախսերը շատ է, անհիմն են: Ամենամեծ կոռուպցիան այն է, որ թաքցնում են, թե որքան գումար է օրական հավաքագրվում ուղեւորավճարներից: Հաջորդ մեծ կոռուպցիան այն է, որ իրենց տվյալներով 10 մլրդ դրամի ստվեր կա»:
«Մայր Հայաստան» խմբակցությունից Գեւորգ Ստեփանյանն էլ հավելեց. «Մարտի 12-ի ավագանու նիստի ժամանակ կբերեն եւ կցանկանան անցկացնել այս խայտառակ նախագիծը: Մնում է միայն, որ ժողովուրդն ընդվզի, ուրիշ ոչ մի տարբերակ չկա դրա դեմն առնելու համար:
Նշենք, որ Երեւանի ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգում ներառված է Երեւանում տրանսպորտի թանկացման, միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը:
30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23600 դրամ․ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի նոր սակագներ է ներկայացրել: