Search
Close this search box.

Ալիևը կրկին մեղադրում է Հայաստանին

«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձում։

«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում։ 
Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- պնդել է Բաքվի բռնապետը։

Եվ այս մասին հայտարարում է մեկը, որի ղեկավարությամբ համակարգված կերպով և տասնամյակներ շարունակ ոչնչացվել, խեղվել և տարաբնույթ վանդալիզմի թիրախ են դարձել (այսօր էլ շարունակվում է այդ հանցավոր քաղաքականությունը օկուպացված Արցախում) հայկական պատմամշակութային կոթողները, խաչքարերը, վանական համալիրները, գերեզմանատները և այլն՝ թե՛ բուն Ադրբեջանի հանրապետության տարածքում, թե՛ Նախիջևանում։

Please enter a valid URL