Մարտի 8-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+7,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +1+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+9,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +1+5,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+11,
Տավուշում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +1+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +6+11,
Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +11+14,
Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1+4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+8։