Օդեսայում երեկ պայթյուն է տեղի ունեցել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և երկիր ժամանած Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ավտոշարասյունից 500 մետր հեռավորության վրա, գրում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկը CNN-ի հետ զրույցում նշել է, որ Զելենսկին և Միցոտակիսը չեն տուժել:
Մարտի 6-ին Օդեսայում Զելենսկու և Միցոտակիսի հանդիպման ժամանակ պայթյուններ էին տեղի ունեցել։ Այդ պահին պաշտոնյաներն այցելել էին նավահանգիստ և չէին հասցրել մտնել թաքստոց: