Search
Close this search box.

Բելգիան մենք ենք «ստեղծել»․ Պուտինը կրկին զարմացնում է

Բելգիան՝ որպես անկախ պետություն, առաջացել է մեծապես Ռուսաստանի շնորհիվ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այսօր դա այլևս նշանակություն չունի։

«Բելգիան աշխարհի քարտեզի վրա հայտնվել է որպես անկախ պետություն՝ մեծապես շնորհիվ Ռուսաստանի և Ռուսաստանի դիրքորոշման: Բայց դա այսօր այլևս նշանակություն չունի», — Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ զրույցում ասել է նա։

Նրա խոսքով, կարևոր է, որ Ռուսաստանը «աշխարհի շատ երկրների հետ հարաբերությունների իր պատմությունն ունի և, որպես կանոն, դա դրական է»։

Please enter a valid URL