Կառավարության շենքի մոտ ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն, որը բենզին էր լցրել իր վրա:
Դիմելով ոստիկաններից մեկին՝ լրագրողը հարցրեց. «Քաղաքացին մի քանի ժամ է՝ ասում է, որ գործողություն է իրականացնելու, ինչո՞ւ չկանխեցիք»: «Ես էդտեղ չեմ եղել, իրեն նոր եմ տեսել»,- ասաց ոստիկանը:
Քաղաքացին հայտարարում էր, որ «ամբողջ երկրագնդի ժողովրդի փրկության ծրագիրն իր մոտ է»: «Մի մարդ իրականացնում է Հայաստանն առանց հայերի ծրագիր. դա Փաշինյանը չի»,- ասում էր նա: