ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դպրոցաշինության ոլորտի ժամկետներին։
«Տարեսկզբին տեղի ունեցածի նախապատմությունը, որ լավ պատկերացնեք, ասեմ՝ ես սկզբից հարց էի դրել, թե երբ են ավարտվելու այդ օբյեկտների աշխատանքները։ Այն բոլոր դեպքերում, երբ պայմանագրով սահմանված ժամկետների կասկածներ կային, ասացի՝ ժամկետներ ասեք, բայց այն պետք է պահպանվի։ Գնացինք, տեսանք այն, ինչ տեսանք»,- հիշեցրել է նա։
Ըստ վարչապետի. «Հիմա երկու դիլեմա կա. մի դեպքում ասենք՝ հա, լավ, կառուցեք՝ երբ կկառուցեք։ Էդ նշանակում է շինարարություններն անվերջ կշարունակվեն։ Երկրորդն էլ՝ հստակ ժամկետներ դնենք, բայց իքս պահի ժամկետները պետք է երկաթյա լինեն, հակառակ դեպքում՝ կարող են շինարարությունները տասնյակ տարիներով կամ մի քանի տարով շարունակվեն»,- ասել է նա՝ հետաքրքրվելով կոնկրետ դպրոցների կառուցման ավարտի վերջնաժամկետներից։