Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դժվարությունները կանցնեն, համագործակցությունը երկու երկրների միջեւ միանգամայն փոխշահավետ է։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինները» մարաթոնում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ամենամոտ հարեւանների մոտ կարող է լինել շրջան, երբ հարաբերությունները կարող են լարված լինել, բայց այստեղ պահանջվում է քաղաքական կամք, մեր կողմից այն կա, կոնստրուկտիվիզմ եւ հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսություն. մեր կողմից սա եւս կա։ Ուստի ես վտսահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն, համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միանգամայն փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։