Search
Close this search box.

Եթե նախկինում ՌԴ-ն որոշում էր մեզ զենք չմատակարարել, կոլապսի առաջ էինք կանգնում. Հիմա ունենք 4 այլընտրանք. ԱԽ քարտուղար

Ոչ մեկը ոչ մեկին երաշխիքներ չի տալիս. Երաշխիքը եկեք այնպես չպատկերացնենք, որ ինչ-որ մի երկիր գալիս, ասում է՝ դու այլեւս անվտանգ ես: Այդպիսի բան չի լինելու: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք որեւէ այլ երկիր կամ կառույց Հայաստանին անվտնգության երաշխիքներ տալիս է Ռուսաստանի փոխարեն:

«Բայց եթե մեր ակնկալիքն այն է, որ ունենանք դիվերսիֆիկացված տնտեսություն, դիվերսիֆիկացված անվտանգություն, օրինակ մեր ռազմատեխնիկական գործընկերները ոչ թե մեկն է, այլ 5-ն են, գումարած դրան, օրինակ, 25-30 տոկոսը ներքին արտադրության է, ապա մեր կախվածությունը մեկ երկրից փոխարինվում է շատերից կախվածությամբ եւ մենք համոզված ենք, որ դրանով մենք ավելի շատ անվտանգություն ենք ունենալու:

Եթե նախկինում կոնկրետ մեկ երկիր՝ Ռուսաստանը, որոշում էր մեզ ռազմամթերք չմատակարարել, մենք կոլապսի առաջ էինք կանգնում: Հիմա եթե այդպիսի մի երկիր լինի, մենք ունենք 4 այլընտրանք գործընկեր-երկիր, ինչպես նաեւ Հայաստանում արտադրություն եւ դրանով մեր հարցերը լուծել ենք»,-ասաց նա:

Please enter a valid URL