«ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումը երկար ժամանակ է՝ հայտնում ենք. ակնկալիքն է, որպեսզի ՀԱՊԿ-ը ճանաչի իր պատասխանատվության սահմանը, դա է՝ մեր տարածաշրջանում Հայաստանի ճանաչված 29 800 քառ. կմ տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ։ Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, խնդիրը մնում է օդում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույուցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայաստանը քննարկո՞ւմ է արդյոք Եվրոմիությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցը․ «Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, օրակարգում տարբեր հարցեր կան և մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները և հարցերը քննարկել»,- պատասխանել է Արմեն Գրիգորյանը։