Search
Close this search box.

Պեսկով. Երեւանն առայժմ չի հանում ռուս սահմանապահներին «Զվարթնոցից»

Ռուս սահմանապահներին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հանելու որոշում Հայաստանի կողմից չի ընդունվել, Ռուսաստանին պաշտոնական խողովակներով այդ մասին չեն տեղեկացրել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ-որ որոշումներ այս հաշվով, որքան մենք հասկանում ենք, չեն եղել։ Եվ պաշտոնական խողովակներով էլ ոչ ոք մեզ այդ որոշումների մասին չի տեղեկացրել»,- ասել է Պեսկովը։

Please enter a valid URL