ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Իշխանական սրիկաները ահա այսպիսի ստերով շարունակում են թշնամանք սերմանել մեր հասարակության մեջ: Բնականաբար ես նման բան չեմ ասել: Սրանք թքած ունեն հայրենիքի, պետության ու արժանապատվության վրա: Իրենք ամեն ստի ու կեղծիքի պատրաստ են, իրենց աթոռները պահելու համար»: