Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցի մասին

Մարտի հինգին հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի միջև։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում», — ասված է հաղորդագրությունում։

Please enter a valid URL