Search
Close this search box.

Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո փոքր–ինչ սրվել է

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո փոքր–ինչ սրվել է, նա գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն հետազոտության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Գարիկը հենց հիմա հիվանդանոցում է, այսօր առավոտյան է տեղափոխվել և կրկին անցնում է հետազոտություններ»,–ասաց փաստաբանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 24-ին Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Աստղիկ» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանի ձարբակալման մասին հայտնի է դարձել 2023 թ. սեպտեմբերի 8-ին։

Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։

Please enter a valid URL