Որտե՞ղ են իրենց օրն անցկացնում … կոկորդիլոսները, կներեք, համայնքապետերը:
Անհերքելի ապացույցներ կան առ այն, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար, հանրաճանաչ կոկորդիլոսագետ Սարգսյան Գարիկն օրվա աշխատանքային ժամերն անցկացնում է «Գրանդ սպորտ» մարզահամալիրում: Օրինակ` այսօր վերջինս մարզահամալիրում մարզվում էր առավոտից մինչև 11:15-ը: Սարգսյան Գարիկի մարզումներն աշխատանքային ժամերին կրում եմ պարբերական բնույթ:
Առողջ լինելը վատ բան չէ, սակայն արդյո՞ք պետական պաշտոնյաների առողջ ապրելակերպի ձգտումը պետք է դրսևորվի բացառապես աշխատանքային ժամերին: