Search
Close this search box.

Ադրբեջանում պահվող Արցախի ղեկավարներին հնարավորություն է տրվել շփվելու ընտանիքների հետ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները փետրվարի վերջին այցելել են Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ այցը տեղի է ունեցել Կարմիր խաչի ստանդարտ ընթացակարգերի շրջանակում, ձերբակալվածներին ընտանիքների հետ շփումների հնարավորություն է ընձեռվել:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

Please enter a valid URL