Search
Close this search box.

«Հրապարակ»․ Տեղի կունենա Արմեն Գրիգորյան-ՔՊ փակ հանդիպում

Խորհրդարանում այսօր նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումը։ Չնայած հանդիպման օրվա մասին հայտնել են օրեր առաջ, սակայն ժամի մասին մինչեւ երեկ դեռ հստակություն չկար։

ՔՊ-ականներին ընդամենն ասվել է, որ ժամը 3-ից լինեն խորհրդարանի շենքում, ինչպես Արարատ Միրզոյանի հետ վերջին հանդիպմանն արեցին, երբ իշխանական պատգամավորներին ժամեր շարունակ «չամչի գրավ» էին պահել խորհրդարանում, եւ միայն աշխատանքային օրվա ավարտից հետո էր նախարարը ժամանել փակ հանդիպման։

Please enter a valid URL