Search
Close this search box.

Արեւը խավարել է եւ մագնիսական փոթորիկ առաջացրել Երկրի վրա, այն կավարտվի 1-2 օրից

Արեւի վրա պսակաձեւ խոռոչի գոյացման պատճառով Երկրի վրա մագնիսական փոթորիկ է առաջացել: Այս մասին հայտնել են Արեւի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայում, փոխանցում է «Գազետա»-ն:

Երկրի մագնիսական դաշտի տատանումների զգալի աճը գրանցվել է 2018 թվականի փետրվարի 27-ին՝ երեքշաբթի օրը: Վերջին 10 ժամվա ընթացքում դաշտի տատանումների մեծությունն աճել է ավելի քան 10 անգամ»,- պատմել են աստղագետները: Տատանումների պատճառ է դարձել Արեւի վրա պսակաձեւ խոռոչի առաջացումը։

«Պսակաձեւ խոռոչների նվազած պայծառությունը կապված է պլազմայի՝ արեւապսակի այս հատվածներից դեպի միջմոլորակային տարածություն տեղափոխվելու հետ։ Դուրս նետված պլազման մեծ արագություններ ունի եւ բարձր արագությամբ հոսք է ձեւավորում, որը մոլորակի հետ շփման դեպքում կարող է մագնիսական դաշտի զգալի անհանգստություն առաջացնել՝ ընդհուպ մինչեւ մագնիսական փոթորիկները»,- բացատրել են լաբորատորիայում:

Աստղագետները կարծում են, որ փոթորիկը կավարտվի 1-2 օրից, սակայն մագնիսական դաշտի տատանումները կշարունակվեն բոլոր այդ օրերի ընթացքում։

Please enter a valid URL