Search
Close this search box.

Ես երազում եմ, որ մենք ապրենք խաղաղ և համերաշխ. Մարիա Զախարովան՝ Ռուսաստան–Հայաստան հարաբերությունների մասին

Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղ և ներդաշնակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար:

Երիտասարդության համաշխարհային փառատոնին անդրադառնալով՝ Զախարովան ասել է, որ երազում է այն մասին, որ «մենք ապրենք խաղաղ, համերաշխ։ Առավել ևս, որ մենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն ունենք։ Եվ այն պետք է լինի և կլինի, ես չեմ կասկածում, ապագայում, արդեն նոր սերունդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքը»:

Please enter a valid URL