Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբերից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Եթե ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում տաքսի ծառայությունների միջոցով, ապա էլեկտրոնային համակարգն ինտեգրվելու է Պետական եկամուտների կոմիտեի հետ։ էլեկտրոնային հարթակը, որպես հարկային գործակալ, արդեն պարտավորություն է կրելու տվյալ ֆիզիկական անձի համար ներկայացնելու հայտարարություն և վճարելու օրենքով սահմանված պետական տուրքը։
Փոփոխությամբ հնարավորություն է տրվելու ֆիքսելու տաքսի ծառայությունների իրացման շրջանառությունը։ Ծրագիրը միտված է վերահսկողության մեկ հարթակում համախմբելու տաքսի ծառայություն մատուցողներին, նաև երաշխավորել ծառայության բարձր որակը։