Search
Close this search box.

10 տարվա ազատազրկում արտաամուսնական կապից ծնված երեխային սպանելու համար

Աղջկա արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու նպատակով խեղդելու մեջ մեղադրվող Հրածին Փայտյանն այսօր՝ փետրվարի 27-ին, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, չնայած որ դատախազը Հրածին Փայտյանի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել:

Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ սեպտեմբերի 27-ին ժամը 02:00-ի սահմաններում Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա՝ արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դիտավորությամբ պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական տարիքում ծնված նորածին երեխային, այնուհետև նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ գցել արտաքնոցի փոսի մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հովածի 1-ին մասով՝ Սպանությունը:

Please enter a valid URL