ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն։ Նա հերքել է լուրերը, թե կուտակումներ կան. «ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում են հակառակորդի շարժերին, և այդպիսի կուտակումներ չկան, որ դուք ներկայացնում եք»։
Նա վստահեցրել է, որ ՀՀ ԶՈՒ-ն բնագծում կատարում է իր առջև դրված խնդիրները։
Անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ից զենքի մատակարարման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան եւ արդյոք ճիշտ է, որ պատերազմից հետո Ռուսաստանը զենքի մատակարարման իր պարտավորությունները չի կատարում, նա պատասխանեց, որ այդ հարցը պարունակում է գաղտնիության տարրեր. Հարցը կտաք մամուլի քարտուղարի միջոցով, ես կպատասխանեմ:
«Ես որպես զինվորական մարդ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ես իրավունք չունեմ այս միջավայրում ձեր հարցին պատասխանելու»,-ասաց նա: