Search
Close this search box.

«Աերոֆլոտ»-ը սահմանել է ձեռքի ուղեբեռի թույլատրելի նոր չափը

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մեծացրել է ձեռքի ուղեբեռի թույլատրելի չափը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիաընկերության կայքը:

Նոր կանոնների համաձայն՝ իրերի չափերը, որոնք ուղևորը կարող է անվճար անցկացնել իր հետ ինքնաթիռ, մեծացվել են հինգ սանտիմետրով: Այժմ թույլ է տրվում անցկացնել առավելագույնը 55 սանտիմետր երկարությամբ, 40 սանտիմետր լայնությամբ և 25 սանտիմետր բարձրությամբ ուղեբեռ: Մինչ այդ թույլատրելի բարձրությունը 20 սանտիմետրն էր:

Միևնույն ժամանակ, անվճար ուղեբեռի քաշը պետք է լինի առավելագույնը տասը կիլոգրամ: Բիզնես դասի համար սահմանափակումը կազմում է 15 կիլոգրամ:

Ավելի վաղ փետրվարին «Աերոֆլոտ»-ը խստացրել է ինքնաթիռներում անձնական իրերի անցկացման կանոնները: Մասնավորապես, հաստատված նորմայից բացի, առանց լրացուցիչ վճարի թույլատրելի իրերի ցանկը կրճատվել է երեք անգամ:

Դրանից դուրս են մնացել բջջային հեռախոսները, նոթբուքերը, լուսանկարչական ապարատները, տեսախցիկները, անձրևանոցները, թղթապանակները և թռիչքում ընթերցանության համար տպագիր պարբերականները: Այդ ամենը պետք է կամ տեղավորվի հաստատված չափերի և կիլոգրամների մեջ, կամ ուսապարկի և կանացի պայուսակի մեջ:

Please enter a valid URL