Search
Close this search box.

40 օրից հետո դեմքներիդ ասելու են, թե դուք ով եք ծննդյան վկայականով. Սաֆարյանը՝ Լավրովին

«Սրանք մեզ լրիվ անկիրթ, փափախով չգիտեմ ինչի տեղ են դրել, գիտեն՝ 19-20-րդ դարերն է, կարող են բեսբոժնի կեղծեն ու ստեն»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատի ունենալով Լավրովի խոսքն այն մասին, թե Ռուսաստանը կարող էր կանգնեցնել պատերազմը, երբ դեռ Շուշին չէր անկել, սակայն ՀՀ վարչապետը մերժել է առաջարկը:

«Ենթադրենք, թե ճիշտ է ասում իր շեֆ Պուտինի հետ, թե հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել… Բա որ կարողանում էիք պատերազմ կանգնեցնել, ինչո՞ւ դա չարեցիք սեպտեմբերի 27-ին կամ դրանից 1 օր առաջ, կամ հոկտեմբերի 10-ին, երբ Հադրութն էլ, Շուշին էլ հայկական էին, հրադադար հաստատելու ռուսական նախաձեռնության օրը, որը «խափանվեց», կամ հոկտեմբերի 17-ին՝ հրադադարի ֆրանսիական նախաձեռնության օրը, երբ գոնե Շուշին հայկական էր։ Այդ ժամանակ էլ հո Ալմա Աթիի պայմանագիր ու Պրահայի հանդիպում չկա՞ր:

Լավ, ենթադրենք, Պուտինը տեղյակ չէ հայ ազգի պատմությանը, բայց այս ռսացած կիսահայը հո գիտի, որ հայերս առնվազն 405֊406թ-ից, եթե ոչ նաև ավելի վաղ, գիր ունենք, ի տարբերություն տառերն ավելի ուշ սովորած ռուս ազգի, ու ամեն ինչ կարդում, լսում ու ֆիքսում ենք… Հո ստելով չի՞ 40 օր է, չէ՞: 40 օրից հետո դեմքներիդ ասելու են, չէ՞, թե դուք ով եք ծննդյան վկայականով ու ինչ եք արել ձեր ամենանվիրված դաշնակցի հետ, ու դա մոռանալ, կուլ տալ ու ներել հնարավոր չէ»,- գրել է Սաֆարյանը:

Please enter a valid URL