Search
Close this search box.

Տղամարդը շшնտшժի է ենթարկել մինչшմուuնական uեռшկшն կյшնքով ապրած կшնшնց

«Իրավաբան»-ը հաղորդում է, որ Պ․ Պ-ն, ում մեղադրանք է առաջադրվել ավելի քան 2 մլն հափշտակելու համար, քննությամբ չպարզված հանգամանքներում՝ տեղեկանալով, որ Մ․ Հ․-ն մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ, և պարզելով նրա հեռախոսահամարը, զանգահարել է վերջինիս, ներկայացել Արման Հունանյան կեղծ տվյալներով՝ որպես ոստիկանության աշխատակից։

Մեղադրյալը հայտնել է, որ ճանաչում է կնոջը և նրա ամուսնուն, տեղյակ է, որ Մ․ Հ․-ն մինչև ամուսնանալը սեռական հարաբերություն է ունեցել տարբեր անձանց հետ, որոնց վերաբերալ ունի տեսանյութեր և լուսանկարներ։ Նա շանտաժի է ենթարկել տուժող անձին՝ ասելով, որ կհրապարակի նշված լուսանկարներն ու տեսանյութերը։
Պ․Պ․-ն լուսանկարները և տեսանյութերը հրապարակելու սպառնալիքով Մ․ Հ․-ից պահանջել և ստացել է 1.000.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր, ինչպես նաև մաս-մաս՝ առձեռն 200.000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ ընդհանուր նրանից հափշտակելով 1.200.000 դրամ:
Նույն կերպ նա սպառնացել Լ․Ա․-ին՝ իմանալով, որ վերջինս սեռական հարաբերություն է ունեցել այլ անձի հետ՝ նշելով, որ ինքը լուսանկարներ և տեսնայութեր ունի դրա վերաբերյալ։ Դրանք հրապարակելու սպառնալիքով Լ․ Ա․-ից պահանջել և ստացել է խոշոր չափերով’ ընդհանուր 210.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, Պ․Պ․-ն, հեռախոսազանգով ծանոթանալով Թ․ Հ․-ի հետ, խաբել և ներկայացել է Արմեն անվամբ, խաբեության եղանակով հափշտակել է 420.000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հատ ոսկյա մատանի, 1 հատ ոսկյա շղթա, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ինչպես նաև մաս-մաս՝ առձեռն և բանկային փոխանցումների միջոցով փոխանցված 500.000 ՀՀ դրամ գումարը՝ ընդհանուր հափշտակելով 920.000 ՀՀ դրամ:

Փետրվարի 28-ին գործը վերադարձվել է հսկող դատախազին՝ առանց վարույթ ստանձնելու․ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 206 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ։
Այս դեպքում պահպանված չի եղել սահմանված ժամկետը, հետևաբար դատարանն՝ առանց նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելու, քրեական գործը վերադարձրել է հսկող դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով։

Please enter a valid URL