Search
Close this search box.

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Օրվա առաջին մրցահերթում ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։

Մեր երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է եղել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ: Այսօր երեկոյան իր առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը: Մրցակիցը չիլիացի Դենիսե Բռավոն է:

Please enter a valid URL