Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ասաց Տիրան Խաչատրյանը ազատ արձակվելուց հետո

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ազատ է արձակվել: 

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 5 միլիոն դրամը, նաև՝ բացակայելու մասին արգելքը։

«Վերջնական որոշում չի, բայց միջանկյալ հատվածի համար գոհ եմ:Ոչ,  ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։
Ես որևէ մեկին վնասելու, վիրավորելու փորձ չեմ արել, ձգտում չեմ ունեցել։ Ես հնարավորություն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու: Ինձ կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։  Ես հակված եմ այդպես ընդունել, այդ մոտեցումը դրսևորվել է իմ նկատմամբ»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տիրան Խաչատրյանը:

Please enter a valid URL