ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են չարենցավանցիների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, Արցախին վերաբերող հարցեր: «Մեր պայքարից հետ չենք կանգնելու, մեր՝ հետ գնալու իրավունքը երբեք չենք զիջելու: Էս հարցի մասին խոսում ենք տարբեր շրջանակներում, միջազգային կառույցների, ռուս պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ»,- ասել է Լևոն Քոչարյանը: «Հարցերը, որ էստեղ բարձրացնում ենք, չի կարող լուծվել էս իշխանության պայմաններում: Մենք չենք հանձնվելու, մեր անցած ճանապարհով ենք դա ցույց տվել: Ձեր հետ միասին փորձելու ենք հասնել հաջողության, հետո արդեն սկսվելու է ամենադժվարը: Էն խնդիրները, որ կանգնած են մեր երկրի առջև, շատ դժվար են: Էս վիճակում, էս խնդիրներով իշխանություն վերցնելը շատ դժվար գործ է, բայց չենք խուսափում էդ պատասխանատվությունից ու տեսնում ենք ճանապարհը՝ հարցերը լուծելու: Դրա համար պետք է կամք, ցանկություն, տեսլական»,- հավելել է պատգամավորը: