Search
Close this search box.

«Մեզ հետ որևէ կոմպրոմիս հնարավոր չէ». Ավինյան

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքում քանդվել է 8 ինքնակամ շինություն, ապամոնտաժվել 4 ցանկապատ. տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանը։

Անդրադառնալով այդ աշխատանքներին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է. «Նույն օղակաձև այգում, տարբեր այգիներում, որտեղ իրականացրել ենք քանդման աշխատանքներ, վստահեցնում եմ, խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել։

Երբ խոսքը գնում է հեկտարներով այգու մասին և այգու մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին, մենք անբեկելի ենք։ Այստեղ մեզ հետ որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միմիայն քննարկել այդ մարդկանց, եթե իրականում ունեն կեցության խնդիր, այդ հարցերի լուծումը»։

Please enter a valid URL