Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն կերպ վերահսկվում Ադրբեջանի ԶՈւ–կողմից, ինչպես ավելի վաղ ասել էր Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կառավարության նիստերից մեկում նշել էր, որ 31 ոչ անկլավ գյուղերի կենսական տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն Բաքուն հրաժարվում է ճանաչել օկուպացիայի փաստը։