Հայքի մշակույթի օմբուդսմենը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը, այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։ Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը»։